{"product_id":"9781604448177","title":"Novelettes and Short Stories","description":"Հրաչյա Քոչար (1910-1965 թթ.), հայ արձակագիր, հրապարակախոս: Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Ղումլիբուջաղ գյուղում, որը գտնվում է Նպատ լեռան ստորոտին։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ Փրկվելով թուրքերի կողմից իրականացրած կոտորածներից՝ համագյուղացիների հետ անցել է Արևելյան Հայաստան։\u003cbr\u003eՔոչարը տեսել էր գաղթ ու սով, ծայրագույն աղքատություն ու հարազատների մահ:Կյանքի վերջին շրջանում ծնվեցին այնպիսի դասական գործեր, որպիսիք էին Եփրատի կամուրջին, Մայրենի լեզու, Կարոտը, Նահապետը, որոնք եկան հաստատելու, որ Քոչարի մեջ անթեղ կրակի նման մխում է մեր ազգային ողբերգությունը: Նրան, Կարոտը վիպակում կերտած իր հերոսի նման, ըստ էության հար տանջել է իր երևակայությունը, տարել իր պապերի երկիրը, որտեղ դաշտերն անտեր էին մնացել, ամայի ձորերում քաղցած գայլերն էին ոռնում, աղբյուրների ակունքները փակվել էին: Հենց այդ անմարելի կարոտն է հոգու խորքերից լսելի դարձրել վիպակի հերոս Առաքելի խոսքերը. Կարոտը թոնդրի մոխրի տակ մնացած անթեղ կրակ է: Կարծես հանգեր է, չի երևա: Թոնդիրը պաղեր է: Բայց որ մոխիր բացես, անթեղ կրակ կերևա, կկայծկլտա...Կարոտ կրակ է, ծարավ է:","brand":"IndoEuropeanPublishing","offers":[{"title":"Default Title","offer_id":47050977083632,"sku":"9781604448177","price":16.5,"currency_code":"USD","in_stock":false}],"thumbnail_url":"\/\/cdn.shopify.com\/s\/files\/1\/0737\/7593\/9824\/files\/9781604448177_p0.jpg?v=1763831706","url":"https:\/\/shop-qa.barnesandnoble.com\/products\/9781604448177","provider":"Barnes \u0026 Noble (DEV)","version":"1.0","type":"link"}