IndoEuropeanPublishing
The Patriarch
The Patriarch
Couldn't load pickup availability
Առաջին պատմվածքը՝ Խաջե, լույս է տեսել 1931 թ.-ին։ 1941-1945 թվականներին մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1946-1951 թվականներին եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, Սովետական գրականություն ամսագրի խմբագիր։
1954 թվականին Ոզնի երգիծական հանդեսի խմբագիրն էր։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ 1964 թ.-ին տպագրված Նահապետը վիպակը համաժողովրդական տառապանքների պատմությունն է, նրա բախտի տարեգրությանը և բնավեր մարդու հին ու նոր կյանքի հարցերը: Մութ անդունդ աչքերով գլխավոր հերոսն անցել է յուրայիններին նյութված բազում մահերի միջով: Նրա անհատակ աչքերը տեսել են կնոջ ու երեխաների սպանդը, դուստրերի անպատվությանը: Գիշեր թե ցերեկ ծորում են հուշն ու հիշողությունը, կոտորակում Նահապետի վիրավոր միտքն ու հոգին:
Share
