IndoEuropeanPublishing
Twilight Dreams
Twilight Dreams
Couldn't load pickup availability
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Տեր-Գրիգորյան 1885 - 1920թթ.), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Լազարյան ճեմարանում,ապա Մոսկվայի համալսարանում:
1908 թ. Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների Մթնշաղի անուրջներ ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ Մթնշաղի անուրջներում գերիշխում են սիմվոլիստական և ռոմանտիկական տրամադրությունները: Հետագա՝ Գիշեր և հուշեր, Ոսկի հեքիաթ, Փշե պսակ, Վերադարձ, Կատվի դրախտ, Ոսկե շղթա շարքերում Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը:
1919 թվականին, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին , 35 տարեկան հասակում։
Share
